Մեկ տարվա ընթացքում արտահանումը նվազել է 28,2 տոկոսով19 ապրիլի 2013 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2013թ. մարտին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 445 մլն դոլար (184.1 մլրդ դրամ)՝ 2012թ. նույն շրջանի համեմատ նվազելով 28,2 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշը նվազել է 4,2 տոկոսով: Իսկ 2013-ի հունվար-մարտին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել էր 2,2 տոկոս՝ 1 332.2 մլն դոլար (544.9 մլրդ դրամ): Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ մարտին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 116.6 մլն դոլար (48.3 մլրդ դրամ)` նվազելով 28,2 տոկոսով: Ընդ որում, ամսվա կտրվածքով այն աճել է 9,6 տոկոսով: Իսկ 2013թ. հունվար-մարտին 2012թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 357.9 մլն դոլար (146,5 մլրդ դրամ), աճը՝ 3 տոկոս: Ներկրման ծավալը 2013թ. մարտին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 328.4 մլն դոլար (135.8 մլրդ դրամ)՝ նվազելով 9,6 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 2,2 տոկոս: Իսկ 2013-ի հունվար-մարտին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 974.3 մլն դոլար (251.9 մլրդ դրամ)` ավելանալով 1,9 տոկոսով: Արտաքին առևտրի բացասական սալդոն 2013թ. հունվար-մարտին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 616.4 մլն դոլար կամ 251.9 մլրդ դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |