Լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները Երևան հուլիսին

Լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները Երևան հուլիսին

PanARMENIAN.Net - Լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները Երևան հուլիսին: «Ընկերության գլխավոր տնօրենն ասել է, որ արդեն հունիսի երկրորդ կեսին ավիաընկերությունը կվերսկսի ուղիղ չվերթները Վարշավայից Երևան»,-ասել է Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը:

Ապրիլի 22-ին Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի շրջանակներում Երևանում աշխատանքն է սկսել հայ-լեհական գործարար համաժողովը, որի կազմակերպիչն է Զարգացման հայկական գործակալությունն ու Հայ-լեհական առևտրաարդյունաբերական պալատը:

Ըստ լեհ փոխնախարարի, առանց ուղիղ հաղորդակցության դժվար է խոսել երկկողմ տնտեսական կապերի զարգացման մասին»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---