Կոնգրեսականները հորդորում են Սպիտակ տանը ավելացնել օժանդակությունը Հայաստանին, ԼՂՀ-ին ու Ջավախքին23 ապրիլի 2013 - 13:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն ու Մայքլ Գրիմը նամակով դիմել են գործընկերներին՝ առաջարկելով ավելացնել օժանդակությունը Հայաստանին, ԼՂՀ-ին ու Ջավախքին, ինչպես նաև աջակցել հայ փախստականներին Մերձավոր Արևելքից 2014թ. ֆինանսական տարում, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Հայաստանի բոլոր բարեկամները միանում են ու երախտագիտություն հայտնում յուրաքանչյուր օրենսդրի այս նախաձեռնությունն առաջ մղելու ու մեր շահերը աշխարհի այդ կարևոր տարածաշրջանում պաշտպանելու համար»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա նշել է, որ ԱՄՆ հայերն անհամբեր սպասում են համատեղ աշխատանքին Կոնգրեսում Հայաստանի բարեկամների հետ: «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի տնտեսական աճին, Արցախի անվտանգությանը, Ջավախքի զարգացմանն ու Մերձավոր Արևելքի հայերի ու այլ քրիստոնյաների համար ռիսկերի նվազեցմանը»,-ասել է Համբարյանը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |