Ա. Սկակով. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը անհեռանկարային փակուղում է

Ա. Սկակով. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը անհեռանկարային փակուղում է

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը անհեռանկարային փակուղում է հայտնվել: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա, այժմ, նաև Սահակաշվիլիի կողմից առաջ մղվով «չերքեսների ցեղասպանության ճանաչման» շնորհիվ, այս կամ այն ժողովրդի ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման թեման դարձել է արտաքին քաղաքականության ոլորտում ճնշման գործոն, սադրանքի տարր, ոչ թե պատմական արդարության ճանաչում:

«Այդ համատեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բացառապես կախված է Թուրքիայի ապագայից: Իսկ այդ երկրի ապագան, անկախ ակնհայտ սխալներից, ինձ բավականին կայուն ու նույնիսկ անամպ է թվում: Այո Թուրքիան իր խնդիրներն ունի, սակայն շրջապատված է այնպիսի քանակի «օտար» խնդիրներով, որ ընկալվում է որպես կայունության ու անդորրի կղզյակ:

Օրինակ, ես ավելի հավանական եմ կարծում ԼՂՀ միջազգային ճանաչումն ու Ադրբեջանի գլոբալ ճգնաժամը՝ ներքին ու արտաքին, քան ճգնաժամը Թուրքիայում: Թուրքիան օտարների ճգնաժամն օգտագործում է իր անվտանգությունն ապահովելու համար: Ի՞նչ կարող է դրան հակադրել Հայաստանը և հայությունը, բավականին պառակտված լինելով: Դեռ ոչինչ: Ոչ մի լուրջ համաշխարհային ուժ չի ցանկանա հիմա հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ Հայաստանի պատճառով՝ առավել ևս արդարության կամ այլ ոչ քաղաքական ֆանտոմների պատճառով, ուստի ցավոք, Հայոց ցեղասպանության լայն ճանաչում ակնկալել չենք կարող»,-ասել է ռուս քաղաքագետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---