Ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Ռուսաստանի միջև 2012թ. կազմել է 1,2 մլրդ դոլար

Ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Ռուսաստանի միջև 2012թ. կազմել է 1,2 մլրդ դոլար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերոջ տեղը՝ հանդիսանալով առանցքային առևտրային գործակալն ու առաջատար ներդրողը: Ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Ռուսաստանի միջև 2012թ. կազմել է 1,2 մլրդ դոլար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի առաջիկա այցը Մոսկվա:

«Հայաստանում ռուսական կապիտալով գործող ձեռնարկությունների ընդհանուր թիվը հասնում է 1,3 հազարի: Երկրի շուկայում արդյունավետ գործում են այնպիսի առաջատար ռուսաստանյան կորպորացիաներ, ինչպիսիք են «Գազպրոմը», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը, «ՎՏԲ բանկը», ՀԿԵ-ն, «Ռուսական ալյումինը» և ուրիշենր: Գերակա ճյուղ է մնում վառելիքա-էներգետիկ ոլորտը: Էդվարդ Նալբանդյանը Մոսկվա կմեկնի ապրիլի 25-ին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---