Մոսկվայում կհրատարակվի Քրիս Բոհջալյանի «Ավազի ամրոցի աղջիկները» վեպը

Մոսկվայում կհրատարակվի Քրիս Բոհջալյանի «Ավազի ամրոցի աղջիկները» վեպը

PanARMENIAN.Net - «Վորակ-Մեդիա» ընկերությունը մտադիր է հրատարակել Քրիս Բոհջալյանի «Ավազի ամրոցի աղջիկները» վեպի ռուսերեն թարգմանությունը, որը բեսթսելեր է ճանաչվել առաջատար ԶԼՄ-ների վարկածներով, ինչպիսիք են New York Times, Associated Press, USA Today, People հանդեսը և այլն: Oprah.com-ն այդ գիրքն անվանել է պարտադիր ընթերցանության համար, իսկ The Washington Post-ն ու թեմատիկ հեղինակային Library Journal և Kirkus Reviews պարբերականները Բոհջալյանի վեպն անվանել են 2012թ. լավագույն գիրք:

Ամերիկահայ գրողը ԱՄՆ ամենաընթերցվող հեղինակներից մեկն է, նրա վեպերը բազմիցս են բեսթսելերն ճանաչվել ԱՄՆ-ում: Դրանց հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, բեմադրվել են ներկայացումներ:

Իր վերջին գրքի գաղափարը Բոհջալյանը 15 տարի է փայփայել: Գրքում ներկայացված իրադարձություններն նրա անձնական զգացմունքներին են դիպչում: Լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ՝ նա ցանկացել է աշխարհին պատմել այն ահավոր ժամանակների իրադարձությունների մասին: Եվ հասել է նպատակին: «Ավազի ամրոցի աղջիկները» վեպը շարունակում է իր հաղթարշավը՝ նվաճելով ընթերցողի սիրտն ու քննադատների ճանաչումը:

Պաուլա Մաքլեյնի բնութագրմամբ «սիրո ու պատերազմի» այս պատմությունը անցնում է հայ ժողովրդի ցեղասպանության ֆոնի վրա: Իրադարձությունները բուռն են զարգանում, իսկ ընթերցողը չի կարողանում կտրվել գրքից, որտեղ նկարագրված են այն ահասարսուռ տանջանքները, որ հայերի դեմ գործել է թուրքական կառավարությունը:

Հայոց ցեղասպանության մասին գրքի հրատարակության գաղափարին աջակցեցին ռուսաստանաբնակ հայ գործարարները: Նախագծի գլխավոր հովանավորն է «Բորոդինո» ընկերությունների խմբի նախագահ Տիգրան Ներսիսյանը: Աջակցություն է ցուցաբերել նաև «Բլեսկ» ընկերությունների խմբի ղեկավար Ժիրիկ Մխոյանը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---