Արամյանը պատասխանել է Օսկանյանի աշխատավարձերի ու թոշակների բարձրացման մասին հայտարարությանը

Արամյանը պատասխանել է Օսկանյանի աշխատավարձերի ու թոշակների բարձրացման մասին հայտարարությանը

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հորդորում է իրատես լինել աշխատավարձերի ու թոշակների բարձրացման հարցում, քանի որ դա կարող է հանգեցնել բարձր գնաճի:

«Աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման հարցում պետք է շատ զգուշավոր լինել, դրա համար համապատասխան ռեսուրսներ են պետք»,-ասել է նա՝ մեկնաբանեկով ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի հայտարարությունը ընտրվելու դեպքում մի քանի անգամ աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու մասին:

Ինչ վերաբերում է ՓՄՁ համար հարկային բեռի թեթևացման հարցին, որին նույնպես անդրադարձել է Օսկանյանը, ապա Վարդան Արամյանը նշել է, որ այդ հարցն արդեն իսկ «կառավարության ուշադրության կենտրոնում է ու կյանքի է կոչվում»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---