Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է ասորիների, հույների ու հայերի ցեղասպանությունը

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է ասորիների, հույների ու հայերի ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի օրենսդիր վեհաժողովը (ստորին պալատը) բանաձև է ընդունել Օսմանյան Թուրքիայում ասորիների, հույների ու հայերի ցեղասպանությունը ճանաչելու մասին: Անցած շաբաթ նման բանաձև ընդունեց խորհրդարանի վերին պալատը՝ Օրենսդիր խորհուրդը:

Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բարի Օ՚ Ֆարելի ներկայացրած բանաձևը պաշտոնապես ճանաչում է ասորիների ու հույների ցեղասպանությունն ու հաստատում է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է:

«Այսօր պատմական օր է Նոր Հարավային Ուելսի համար, որը հերթական անգամ ցույց տվեց, որ հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը երբեք չի մոռացվի»,-հայտարարել է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը: Նա շնորհակալություն հայտնեց Բարի Օ՚ Ֆարելին բանաձևը ներկայացնելու համար և Օրնեսդիր վեհաժողովի բոլոր անդամներին այն բանի համար, որ նրանք չուրացան ճշմարտությունը այս կարևոր հարցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---