Բելառուսը մտադիր է կրկնապատկել ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ![]() 13 մայիսի 2013 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի ու Հայաստանի միջև ապրանքաշրջանառության մակարդակը չի գոհացնում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: «Ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Բելառուսի միջև հասնում է 60 մլն դոլարի, սակայն դա բավարար չէ»,-հայտարարել է նա իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում Երևանում: Մայիսի 13-ին Երևանում երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները մի շարք փաստաթղթեր ստորագրեցին համագործակցության մասին ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, գյուղատնտեսության, ատոմային էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտում 2013-2014թթ. համագործակցության մասին: Լուկաշենկոն վստահ է, որ իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան ուղիներ գտնել առաջիկա 1,5-2 տարում ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կրկնապատկելու համար: Ըստ նրա, դրան հնարավոր կլինի հասնել ներդրումների շնորհիվ արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |