Գևորգ Օզղարագյոզը պաշտամունքային կառույցներ է նախագծում բոլոր դավանանքների համար

Գևորգ Օզղարագյոզը պաշտամունքային կառույցներ է նախագծում բոլոր դավանանքների համար

PanARMENIAN.Net - Հայազգի ճարտարապետ Գևորգ Օզղարագյոզը, որը բազմաթիվ պաշտամունքային կառույցներ է նախագծել Թուրքիայի տարբեր կրոնների համար, իր նախագծերը ստեղծելիս լսում է կրոնական համայնքների կարծիքը: Ինչպես գրում է Hurriyet Daily News, լինելով հայ քարտաշների ընտանիքից, Գևորգ Օզղարագյոզը Մալաթիայից Ստամբուլ է տեղափոխվել, երբ 6 տարեկան էր: Ըստ նրա, Օսմանյան կայսրության գլխավոր ճարտարապետ Սինանի հետ ինձ համեմատողները չափազանցնում են նրա հնարավորությունները:

«Օսմանյան կայսրությունում չէին առանձնանցում ազգություններն ու կրոնները: Բացի այդ, Բալյանների ընտանիքը, հայտնի հայ ճարտարապետների տոհմը, աչքի չէր ընկնում իր ինքնությամբ: Որպես ճարտարապետներ, մենք չենք կարևորում կրոնական մոտիվները մեր նախագծերում…»,-ասել է Օզղարագյոզը:

Վերջին տարիներին նա աղոթատուն է կառուցել ալևիների համար Ստամբուլում, մզկիթ Բալիքեսիր քաղաքում, և մատուռ իր հայրենի Մալաթիայում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---