Գ.Բաղրամյան. Էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա 7-8 դրամով

Գ.Բաղրամյան. Էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա 7-8 դրամով

PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա 7-8 դրամով: Նախնական տվյալն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: Նա նշել է, որ էլէներգիայի թանկացուման համար հիմք է գազի գնի բարձրացումը, որովհետև այն ստանալու համար գազ է ծախսվում: Բայց, սա միակ հիմքը չէ` ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար:

«ԷլԷներգիայի գինը բարձրացնելով նպատակ ունենք նաև Աոմակայանի անվտանգության և աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել», - ասել է նա:

Էլէներգիայի 1 կՎ-ի համար այսօր վճարում ենք 25 դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---