Երևանում քննարկել են միջուկային էներգիայի արդիական հարցերը

Երևանում քննարկել են միջուկային էներգիայի արդիական հարցերը

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին միջուկային էներգիայի վերաբերյալ ԱՄՆ հովանու ներքո կազմակերպված աշխատաժողովի ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը առիթ ունեցավ ներկա գտնվելու Միացյալ Նահանգներում գտնվող միջուկային ռեակտորի հետ հեռահար կապի հաստատմանը: Սա առաջին նման ձեռնարկն էր Կովկասում և փորձագետները կարողացան հեռահար կերպով գործածել Վիսկոնսինի համալսարանի (Մեդիսոն ) TRIGA հետազոտական ռեակտորը լաբորատոր վարժությունների նպատակով: Այս աննախադեպ ձեռնարկը հնարավոր դարձավ ամիսներ տևած պլանավորման ու կազմակերպական աշխատանքների շնորհիվ:

Իրական ժամանակի ռեժիմում գործող այս ռեակտորային լաբորատորիաների հետ հեռահար միացումը նախատեսված էր ԱՄՆ էներգետիկայի նախարարության հովանու ներքո ՀՀ էներգետիկայի նախարարության, Երևանի պետական համալսարանի ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպված 10-օրյա աշխատաժողովի ծրագրով: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում անցկացվող այս գործնական ուսուցումը վարում է Վիսկոնսինի համալսարանի (Մեդիսոն, ԱՄՆ) պրոֆեսոր Ջոն Մերֆին:

Աշխատաժողովի նպատակն է ուսանողներին ներկայացնել միջուկային էներգիայի, միջուկային անվտանգության և ռեակտորների նախագծման տարաբնույթ հարցեր՝ միջուկային անվտանգության ընթացակարգերի մշակման ու Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործման ապահովման հարցերում հայաստանյան հաստատություններին օժանդակելու նախաձեռնությունների շրջանակում, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---