«Արմավիան» պարտք է «Զվարթնոցին» 5,5 մլն դոլար![]() 24 մայիսի 2013 - 16:34 AMT PanARMENIAN.Net - «Արմավիան» պարտք է «Զվարթնոցին» շուրջ 5,5 մլն դոլար: Այդ մասին մայիսի 24-ին հայտնել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը: Անդրադառնալով կառավարության կողմից ավիաընկերությանը ներկայացրած հայցին՝ Շխյանն ասել է, որ օդանավակայանը կմիանա այդ հայցին վերադարձնելու համար իր գումարը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս պետեկամուտների կոմիտեի, դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիա» ընկերության: Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ հայցը կապված է օդի հարկի գանձումների հետ: Ֆինանսների նախարարը հայտնեց, որ «Արմավիային» այլ պարտատերեր էլ են դատի են տվել, իսկ պետության հետ պարտավորությունների վերջնահաշվարկ դեռ չի կատարվել: Հիշեցնենք, որ մարտի 29-ին «Արմավիան» հայտարարել էր, որ ապրիլի 1-ից այլևս թռիչքներ չի իրականացնի ու սնանկ կհայտարարվի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |