ՀԱԵ Վիրահայոց թեմը շնորհավորում է Վրաստանի անկախության օրը

ՀԱԵ Վիրահայոց թեմը շնորհավորում է Վրաստանի անկախության օրը

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի հավատացյալները և հոգևոր դասը շնորհավորում են համայն Վրաստանին՝ անկախության օրվա կապակցությամբ:

Այս օրը՝ Վրաստանի, Վրաստանում բնակվող տարբեր ազգային և կրոնական խմբերի ներկայացուցիչների գլխավոր ազգային տոնն է: Սա այն օրն է, երբ Տիրոջ շնորհիվ Վրաստանը հռչակվեց անկախ և ժողովրդավարական պետություն: Այս կարևորագույն օրվա կապակցությամբ, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց տոնական ծառայություն, հայտնում է Վիրահայոց Թեմի մամլո դիվանը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---