Արցախի նախագահը «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է հանձնել բարերար Սերգեյ Համբարձումյանին

Արցախի նախագահը «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է հանձնել բարերար Սերգեյ Համբարձումյանին

PanARMENIAN.Net - Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին աջակցելու համար և նրան հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Սերգեյ Համբարձումյանը նույն եռանդով կշարունակի սատարել Արցախի զարգացման ու զորացման գործին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---