Վարչապետ. Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ կապերի խորացմամբ և ընդլայնմամբ

Վարչապետ. Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ կապերի խորացմամբ և ընդլայնմամբ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Կնուտ Հաուգեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ կատարած աշխատանքի համար, և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ կապերի խորացմամբ և ընդլայնմամբ:

Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը կարևորել է երկկողմ առևտրշրջանառության ծավալների ավելացումը՝ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:

Կողմերն անդրադարձել են նաև մշակութային, կրթական ոլորտներում համագործակցությանը, հայաստանյան բուհերի՝ միջազգային հավատարմագրում անցնելու գործում երկկողմ փոխգործակցության հնարավորությանը:

Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրմանը՝ վարչապետը կարևորել է նաև դրա շրջանակներում մեր երկրում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ փորձի փոխանակումը, մասնավորապես, սննդի անվտանգության տեխնիկական կանոնակարգերի ներդրման հարցում:

Դեսպան Հաուգեն վստահեցրել է, որ իր հետագա գործունեության ընթացքում ևս կանի ամեն ինչ՝ նպաստելու հայ-նորվեգական կապերի զարգացմանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---