Արամ Համբարյան. Ադրբեջանական ժողովուրդն արժանի է Իլհամ Ալիևից լավ ղեկավարի31 մայիսի 2013 - 11:58 AMT PanARMENIAN.Net - The Washington Post-ը հոդված է հրապարակել «Օբամայի նախկին օգնականները փող են վաստակում» վերնագրով ԱՄՆ էներգետիկ նախագծերի մասին, մասնավորապես, «Ադրբեջան-ԱՄՆ. Հայացք ապագային» խորհրդաժողովի մասին, որն անցել է Բաքվում: Հոդվածի մեկնաբանության մեջ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը գրում է. «Ադրբեջանի ժողովուրդը, նաև ԼՂՀ քաղաքացիները, որոնց Ադրբեջանի ղեկավարները մշտապես սպառնում են պատերազմի վերսկսմամբ, ավելինի են արժանի, քան լավ վարձատրվող միջազգային քաղաքական գործիչների շքերթը, որոնց հրավիրել էին Բաքու: Իլհամ Ալիևին թվում է, որ այդպիսով նա գոնե ինչ-որ կերպ կշեղի համաշխարհային հանրության ուշադրությունը Ադրբեջանում իրավիճակի վատթարացումից և հետապնդումների աճից»: Բաքվի խորհրդաժողովին մասնակցել են ՀԲ նախկին ղեկավար Փոլ Վուլֆովիցը, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպն և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան, Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոս Ուիլսոնը, սենատոր Ռիչարդ Լուգարը, Stratfor-ի ղեկավար Ջորջ Ֆրիդմանը, Բրենդա Շաֆերը Հայֆայի համալսարանից, Արիել Քոենը Heritage հիմնադրամից և այլոք, որոնք ներկայացնում են ադրբեջանա-թուրքական լոբբին ԱՄՆ-ում: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |