Բակո Սահակյան.Կարվի ամեն ինչ, որ Արցախի երեխաների մանկությունն անցնի ապահով ու խաղաղ պայմաններում 1 հունիսի 2013 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի երեխաներ, Թանկագին ծնողներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս հիասքանչ տոնի`Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մենք շատ հիշարժան տոներ ենք նշում տարվա ընթացքում, սակայն սա մի առանձնահատուկ տոն է, քանի որ կապված է մեր կյանքում ունեցած ամենաթանկ էակների` երեխաների հետ: Մանկության տարիներն ամենապայծառ և հիշողություներով լի շրջանն են յուրաքանչյուրի կյանքում, և հենց այդ ժամանակ է դրվում կյանքի հետագա ճանապարհի հիմքը: Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի Արցախի երեխաների մանկությունն անցնի ապահով ու խաղաղ պայմաններում, որպեսզի նրանք մեծանան առողջ ու երջանիկ, հաճախեն ժամանակակից պայմաններին համապատասխան մանկապարտեզներ ու դպրոցներ, ունենան բարեկարգ խաղահրապարակներ ու զբոսայգիներ: Այս բոլոր խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում: Սիրելի փոքրիկ արցախցիներ, Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող ձեր կյանքը լցված լինի անհուն սիրով ու ջերմությամբ, հոգատարությամբ ու երջանկությամբ: Թող իրականանան ձեր բոլոր երազանքները, և դուք միշտ ուրախություն ու հպարտություն պարգևեք ձեր ծնողներին»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |