Կառավարության կողմից գազի գնի 30% սուբսիդավորումը հնարավոր է լինի գրանտային միջոցներով 5 հունիսի 2013 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Գազի գինը նվազեցնելու կամ սուբսիդավորելու հնարավորություններ գտնելու համար ռուսական կողմի հետ ընթացող բանակցությունները շարունակվում են, և այս պահին դեռ որևէ նոր բան չկա: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նա նաև նշեց, որ ռուսական կողմի հետ բանակցում են նաև կառավարության կողմից գազի գինը 30%-ով սուբսիդավորման համար աղբյուրներ գտնելու շուրջ, որպեսզի դա գրանտային միջոցներևով փոխհատուցվի: Իսկ այն պնդումներին, թե գազի գնի բարձրացումը եղել է ապրիլի 1-ից և այսօր ընթացող քննարկումներն անիմաստ են, նախարարն արձագանքեց, որ ինքը ասել է և կրկնում է, որ բանակցությունները վաղուց են սկսվել։ Արմեն Մովսիսյանն ընդգծեց, որ գազի գնի նոր սակագինը ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհաստատի այն: Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական որոշում է կայացրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը գազի գինը սուբսիդավորելու է 30 տոկոսով, 1 խորանարդ մետր գազի դիմաց որպես նոր գին սահմանել 156 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |