Հունիսի վերջում տեղի կունենա ՄԽ հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Հունիսի վերջում տեղի կունենա ՄԽ հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են հունիսի վերջում հանդիպում անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ նախապատրաստելու համար երկու նախագահների հանդիպումը, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նախարարը նաև հայտնել է, որ Լոնդոնից վերադարձի ճանապարհին նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետներն ու բովանդակությունը:

«Միջնորդները շարունում են պատրաստել նախագահների հանդիպումը, մենք ցանկանում ենք, որ այն բովանդակային լինի, ոչ թե ձևական»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, հայտնում է «Նովոստի-Ազերբայջանը»:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---