Հայկական զինված ուժերը չեն խախտել հրադադարը. ՀՀ ՊՆ-ն և ԼՂՀ ՊԲ-ն հերքում են Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը15 հունիսի 2013 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմը և անհրաժեշտության դեպքում միայն արձագանքում են հակառակորդի նախահարձակ գործողություններին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարություն արեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկություններին, թե երեկ հայկական զինված ուժերը տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, Սենոր Հասրաթյանն արձագանքեց. «Ես այդ աննորմալությունը չեմ մեկնաբանում»: Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքեց նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հայտարարեց, որ հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտել: «Շատ դժվար է հասկանալ, թե իրենք ինչով են առաջնորդվում` ամենատարբեր քաղաքական, ռազմական, ներքին և արտաքին պատճառներ կան»,- ասաց նա: Ավելացնենք, որ ադրբեջանական APA գործակալությանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, թե հայկական զինված ուժերը երեկ գիշեր խախտել են հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը և իրենք պատասխան կրակ են բացել: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |