Վրաստանի դատարանը վարույթ չի ընդունել Չախալյանի հայցն ընդդեմ Միխայիլ Սահակաշվիլու

Վրաստանի դատարանը վարույթ չի ընդունել Չախալյանի հայցն ընդդեմ  Միխայիլ Սահակաշվիլու

PanARMENIAN.Net - Վրաստանի քաղաքացիական դատարանը վարույթ չի ընդունել և վերադարձրել է ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հայցն ընդդեմ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլու, Սամցխե-Ջավախքի նախկին մարզպետի ու պատգամավոր Գոգա Խաչիձեի: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Վահագն Չախալյանն ասաց, որ դատարանը մերժման համար երկու հիմնավորում է ներկայացրել.

«Ասել են, որ առաջին հերթին իմ պահանջը հիմնավորված չէ, թե կոնկրետ ինչ եմ պահանջում ես, իսկ ես գրել եմ, որ հրապարակային ներողություն պետք է խնդրեն նշված գործիչները: Եվ երկրոդը ես չէի վճարել այն 3000 լարին, որը հայցը ներկայացնելուց պետք է վճարվեր, սակայն մենք գրել էինք, որ օգտվում ենք Վրաստանի օրենսգրքով սահմանված այն դեպքից, երբ քաղաքացին կարող է գումարը վճարել դատական պրոցեսից հետո, ես նաև հիմնավորումներն եմ ներկայացրել, թե ինչու չեմ կարող վճարել, ես բանտում եմ եղել, հիմա, բնական է, որ ֆինանսապես կայուն չէ իմ վիճակը»,-ասաց Չախալյանը և ետղեկացրեց, որ 12 օր ունի փաստաթղթերում բացթողումները լրացնելու համար ու պատրաստվում է այդ 12 օրվա ընթացքում վերանայել պահանջն ու լրացված փաստաթղթերը նորից դատարան ուղարկել: Հիշեցնենք, որ Չախալյանը վերոհիշյալ գործիչների դեմ հայց էր ներկայացրել, քանի որ նրանք Վահագն Չախալյանի հասցեին մեղադրանքներ էին հնչեցրել, որոնք չեն ապացուցվել: Ըստ այդ մեղադրանքների՝ Չախալյանն, իբրև թե, ահաբեկել է վրացական եկեղեցու հոգևորականներին, ֆիզիկական բռնություն է կիրառել նրանց հանդեպ: Հիշեցնենք նաև, որ Վահագն Չախալյանը 2008-ի հուլիսի 21-ին ձերբակալվել էր։ 2009թ. ապրիլի 7-ին նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: Այս տարվա հունվարին Վրաստանում տարածված համաներման շրջանակներում դատարանը վերանայեց Վահագն Չախալյանի դատավճիռը և չորս ու կես տարի անց ազատ արձակեց նրան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---