ԼՂՀ նախագահ. Հողագործության զարգացումն այսուհետ էլ կլինի պետության ուշադրության կենտրոնում

ԼՂՀ նախագահ. Հողագործության զարգացումն այսուհետ էլ կլինի պետության ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է հանրապետության արևելյան թև և ծանոթացել բերքահավաքի ընթացքին: Երկրի ղեկավարը Տիգրանակերտի մոտակայքում հանդիպում է ունեցել բերքահավաքի ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց հետ և նվերներ հանձնել նրանց:

Իր խոսքում Բակո Սահակյանը կարևորել է բերքահավաքի անկորուստ անցկացումը՝ միաժամանակ նշելով, որ այդ գործընթացը և, ընդհանրապես, հողագործության զարգացումն այսուհետ էլ կլինի պետության ուշադրության կենտրոնում:

Նախագահին ուղեկցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---