ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցն ու Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանը կհամագործակցեն

ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցն ու Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանը կհամագործակցեն

PanARMENIAN.Net - Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Վան Յիին Պեկինում ստորագրեցին երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների մասին արձանագրությունը։Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հայաստանի և Չինաստանի դիվանագիտական կադրերի պատրաստման հաստատությունների միջև կապեր հաստատելու և երկկողմ համագործակցությունը խթանելու նպատակով ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի նախագահ Ժաո Ջինջունը ստորագրեցին երկու կրթօջախների համագործակցության վերաբերյալ հուշագիր։

Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Պեկինում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---