Թբիլիսահայ համայնքը սիրիայերի համար հանգանակված գումարը փոխանցել է Մայր Աթոռին 3 օգոստոսի 2013 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի մի շարք հայկական ոչկառավարական կազմակերպություններ, արձագանքելով ծանր կացության մեջ գտնվող սիրիահայերին օգնություն ցուցաբերելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-ի կոչին, կազմակերպել են տարբեր միջոցառումներ, որտեղից գոյացած գումարը պետք է օգտագործվի սիրիահայերին օգնության նպատակով: Հանգանակված գումարը՝ 5000 ամերիկյան դոլարը, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և միջնորդությամբ փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Բարեգործական գործողությանը մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը, Դավթյան տիկնիկային մշակույթի տունը, «Armenian Art Hall» էլեկտրոնային ամսագիրը, «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը, «Պանհայկական խաղերի» միջազգային ասոցիացիայի Վրաստանի մասնաճյուղը, Թեմի հոգևոր դասը, գործարարներ, մշակույթի և արվեստի գործիչներ, թբիլիսահայ համայնքի անդամներ: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |