Ստեփանակերտի և Մարտակերտի երիտասարդական կենտրոնները վերանորոգվում են![]() 9 օգոստոսի 2013 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միավորման կամավորներին, որոնք Ֆրանսիայից ժամանել են Արցախ «Երկիր» բարեգործական նախագծի շրջանակներում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է LՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Կարեն Միրզոյանը կարևորել է նրանց կողմից տարվող աշխատանքը և ընդգծել նման նախաձեռնությունների անհրաժեշտությունը, մասնավորապես՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման համատեքստում: Երիտասարդական միավորման ներկայացուցիչներն իրենց հերթին նախարարին ներկայացրել են իրականացվող ծրագիրը՝ ուղղված Ստեփանակերտի և Մարտակերտի երիտասարդական կենտրոնների վերանորոգմանը, ինչպես նաև Ստեփանակերտում 7-14 տարեկան երեխաների համար ժամանցի կենտրոնի բացմանը: ԼՂՀ արտագին գործերի նախարարը նաև պատասխանել է հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին: Հանդիպման ավարտին երիտասարդական միավորման անդամները հույս են հայտնել, որ նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |