Աննա Չապմանն անցանկալի անձ է հայտարարվել Ադրբեջանում

Աննա Չապմանն անցանկալի անձ է հայտարարվել Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն ապօրինի է համարել մի խումբ ռուս լրագրողների այցը ԼՂՀ: Այդ մասին գրում է 1news.az-ը: «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը անփոփոխ է մնում Լեռնային Ղարաբաղ «ապօրինի այցելությունների» հարցում և անձինք, որոնք նման այցեր են կատարում, անցանկալի անձ կհամարվեն մեր երկրում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղարաբաղ են ժամանել մի խումբ ռուսաստանցի լրագրողներ ու հասարակական գործիչներ, այդ թվում նաև ռուսական հետախուզության նախկին աշխատակից Աննա Չապմանը, որն այժմ հեռուստահաղորդավար է: Խմբի կազմում են նաև ՌԴ Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, DairyNews գործակալության թղթակից Ալեքսանդրա Ռիժկովան, իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը:

Ինչպես PanARMENIAN.Net ին են ասել խմբի անդամները, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները ծիծաղից բացի այլ զգացողություն չեն առաջացնում: «Դա նույնիսկ գավառամտություն չէ, դա ավելի վատ է»,-ասել են նրանք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---