Փորձագետներ. Հայաստանն օգնեց Ուկրաինային էլ ավելի մերձենալ Եվրամիությանը16 սեպտեմբերի 2013 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը, մտահոգ լինելով ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրությամբ, զիջումների կգնա Ուկրաինային Ասոցացման մասին համաձայնագրի հարցում: Այդ մասին վերլուծական տեսության մեջ գրում է Eavex Capital ներդրումային ընկերությունը: «ԵՄ-ն, կարծես, մտահոգված է Արևելյան գործընկերությունից դուրս գալու Հայաստանի անսպասելի որոշմամբ՝ Մաքսային միությանը միանալու նպատակով: Ուկրաինան Արևելյան գործընկերության ամենակարևոր երկիրն է, ուստի, ԵՄ երեկվա հայտարարությունը պետք է դիտարկել որպես ակնհայտ աջակցություն Ուկրաինային՝ նոյեմբերին Վիլնյուսում Ասոցացման և Ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հարցում»,-գտնում են նրանք, հայտնում է ForUm-ը: Վերլուծաբանները նշում են, որ Ուկրաինային այդ ճանապարհին կարող է սատարել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: «Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բարոզուն ավելի վաղ մատնանշել էր Ուկրաինայի եվրոպական ձգտումները՝ շեշտադրելով դրանք որպես առաջնային: Մենք ընկալում ենք դա որպես ազդանշան, որ նոյեմբերին հաջողությամբ համաձայնագիրը ստորագրելու շանսերն աճում են»,-ամփոփել են Eavex Capital-ում: ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: Օրերս Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարեց, որ Վիլնյուսում Հայաստասնի հետ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի: «Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը Ասոցացման մասին համաձայնագրի մաս է կազմում: Դա միասնական փաստաթուղթ է, և մեկը մյուսից հնարավոր չէ անջատել»,-ասաց Ֆյուլեն: Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ԵՄ հետ Հայաստանի համագործակցության նոր ձևաչափ նախատեսող մեկ այլ փաստաթուղթ նախապատրաստվել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը՝ Ֆյուլեն ասաց, որ նման լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ պատրաստել մինչև նոյեմբեր: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում Հայաստանի հետ հետագա համագործակցությունից: Մինչդեռ Հայաստանի ղեկավարությունը շարունակում է հայտարարել, որ Երևանը միտված է ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը, որոնք չեն հակասի Մաքսային միությանը: Անցած շաբաթ Եվրամիության ղեկավարները նաև դատապարտեցին Մոսկվայի ճնշումը, որը, նրանց կարծիքով, գործադրվում է Ուկրաինայի ու ԵՄ հետ առևտրային կապերն ընդլայնել փորձող մյուս երկրների հանդեպ: Հղումներ թեմայով. «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |