// IP Marketing video - START// IP Marketing video - END

Պատմական Հայաստանում ժայռակերտ վանք է հայտնաբերվել

Պատմական Հայաստանում ժայռակերտ վանք է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Ժամանակակից Թուրքիայի Չուքուրայա գյուղից ոչ հեռու, Կեչրոր քաղաքից (միջնադարյան քաղաքավան Մեծ Հայքի Այրարատ նահանգում) 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է Ծառաքար հին հայկական վանական համալիրը: Վանքից միայն փլատականեր են մնացել, մնացածը անդառնալիորեն կորսած է: Համալիրը բաղկացած է եղել եկեղեցուց, որն ուներ իրար հետ միացած մի քանի մուտք, ունեցել է առնվազն վեց մատուռ, սեղանատուն և վանականների խցեր: Պահպանված քարերի վրա տեսանելի են հայերեն արձանագրությունները, սակայն, մինչև վերջերս մասնագետներն անուշադրության են մատնել այդ հանգամանքը:

Եվ միայն 1999 թվականին հուշարձանն առաջին անգամ այցելեց շոտլանդացի հետազոտող Սթիվեն Սիմը, որը լուսանկարեց և կազմեց նրա հատակագիծը: Ավելի ուշ վանք այցելեց սեյսմագետ Շիրո Սասանոն, որը 2009 թվականին մի քանի ոչ ծավալուն գիտահետազոտական աշխատանքներ հրատարակեց:

Այդպիսով, այդ երկու օտարերկրյա հետազոտողները հայտնաբերեցին ծայռափոր վանքն ու հայտնի դարձրին այն գիտական աշխարհում: Սակայն այն ժամանակ նրանց չհաջողվեց պարզել համալիրի անվանումը, ավելի ուշ նրանք իմացան այդ մասին հարևան գյուղում, որն այժմ քրդաբնակ է:

Հասկանալով վանքի համալիր հետազոտման կարևորությունը, 2010 թվականին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը գիտարշավ կազմակերպեց ու ծավալուն տեղեկատվություն հրապարակեց Ծառաքարի ու այլ վանքերի մասին: Առկա աղբյուրները վկայում են, որ Ծառաքարը հիշատակվում է միջին դարերի աղբյուրներում, սակայն մինչև վերջերս նրա գտնվելու վայրն անհայտ էր:

Փաստերը հիմք են հանդիսանում հայտնաբերված վանքը Ծառաքարի հետ նույնականացնելու համար՝ ինչպես հայտնի է, դա միջնադարյան Հայաստանի ամենահայտնի վանական համալիրներից է, բայց դարերի ընթացքում այն կորցրեց իր փառքն ու նշանակությունը և այն աստիճանի մոռացության մատնվեց, որ մեր օրերում նույնիսկ նրա գտնվելու վայրը հայտնի չէր:

XIX դարի վերջում Ղևոնդ Ալիշանը, օգտվելով մատչելի աղբյուրներից, նշել է այն տարածքները, որտեղ կարող էին գտնվել կորսված վանքերը, այդ թվում նաև Ծառաքարը: Վանքը հիշատակվում է որոշ պատմաբանների ու աշխարհագրագետների աշխատություններում, որպես բնականից անմատչելի վայրում գտնվող վանք Կեչրոր քաղաքի հարևանությամբ: Նույն եզրակացության է եկել նաև պատմաբան Էփրիկյանը. «Ենթադրաբար այդ վանքը նախկինում գտնվել է Ղաբեգենքեում, Մեծ Հայքի Այրարատ նահանգում):

Աշխարհագրական հետազոտություններում, 1656 թվականից սկսած հաստավում է, որ այդ տեղանքում են գտնվում նաև Կապույտ բերդն ու Արտագերս ամրոցը (ոմանք այն նույնացնում են), իսկ ժայռերում՝ Ծառաքար վանքն, որտեղ թաղված է վանահայր Խաչատուր Կեչարեցին: Այդ մեջբերումը երկու կարևոր բան է փաստում՝ առաջինը, վանքը եղել է ժայռափոր, երկրորդը, այն գտնվել է Կեչրոր քաղաքից ոչ հեռու: Խաչատուր Կեչարեցին եղել է քահանա և բանաստեղծ, նա ապրել է XIII և XIV դդ. միջև ընկած ժամանակահատվածում և թաղված է վանքում: Այդ մասին է վկայում 1691 թվականի քարտեզում արված նշումը, որը կազմել է Եփրեմ Կումուրջյան-Չելեբին:

Բացի այդ, կարևորվում է Ծառաքար տեղանվան ստուգաբանությունը: Յուրաքանչյուր այցելու հեշտությամբ կարող է տեսնել, որ վանական համալիրի կառուցման համար օգտագործված ժայռի ապարները կարծես կտրված ծառի տարիքը մատնանշող օղակներ լինեն: Հավանաբար, հենց այդտեղից էլ առաջացել է համալիրի Ծառաքար անվանումը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Մարիյասինը վերահաստատել է ՄԱԶԾ-ի՝ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը
«Մենք պատրաստ են ապահովել քաղաքական, խորհրդատվական և ֆինանսական աջակցությունը»
«Հայաստանում իրավիճակն այլ է. այս երկիրն Հարավային Կովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է»