Փարիզի արվարձանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կբացվի21 սեպտեմբերի 2013 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Փարիզի Ռոկբրյուն սյուր Արժան (Վար դեպարտամենտ) արվարձանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը: Հուշակոթողի հեղինակն է ճարտարպետ Անդրանիկ Զաքարյանը: Ինչպես գրում է Nouvelles d`Arménie-ին, արարողությունից առաջ կհնչեն Ժան Տեր-Մերկերյանի և Շառլ Ազնավուրի կատարումները: Բացման արարողությանը կմասնակցեն Ռոկբրյուն սյուր Արժանի քաղաքապետ Լյուկ Ժուսը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, Անրի Ժիբրաելը, Ալեն Մուան Բրեսանը, Ֆրանսուա Ռոշբլուանը, Գի Տեսյեն, Արևելյան Վարի Հայ ընդհանուր միության նախագահ Ժակի Բեաթրիս Լեկյեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ: Քույրեր Ֆաբիեն և Լորանս Շանոյանները կկատարեն Կոմիտասի երգերը: Սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը շնորհավորական ուղերձ է հղել ֆրանսահայերին Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ կան Փարիզում, Լիոնում, Մարսելում: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |