Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղարը կարող է հանդիպել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներին26 սեպտեմբերի 2013 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ նստաշրջանի շրջանակում կարող է տեղի ունենալ ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Ինչպես գրում է «Ժամանակ» օրաթերթը, «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը կազմակերպելու ցանկություն կա»: Բայց պարբերականին չի հաջովել հանդիպման կայացման մասին պաշտոնական հաստատում ստանալ: Թուրքիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են: 1993 թ. Անկարան փակեց հայ-թուրքական սահմանը՝ սատարելով Ադրբեջանին ղարաբաղյան կարգավորման հարցում: 2008 թվականի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ժամանեց Երևան: Հանդիպման համար ձևական առիթ հանդիսացավ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի միջև կայացած ֆուտբոլային խաղը: Երևանում թուրք նախագահին դիմավորեցին բողոքի զանգվածային ցույցերով: Գյուլի առաջարկով Սերժ Սարգսյանը2009 թվականի հոկտեմբերին մեկնեց Թուրքիա՝Բուրսա քաղաքումդիտելու պատասխան խաղը: «Ալմիրա» հյուրանոցում տեղի ունեցան հայկական և թուրքական պատվիրակությունների բանակցությունները, որոնց հաջորդեց նաև նախագահների հանդիպումը: Այդ հանդիպումներն ու բանակցությունները ստացան «ֆուտբոլային դիվանագիտությունե անվանումը»: 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Թուրքիայի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Ստորագրումը հետաձգվեց 3 ժամով տարաձայնությունների պատճառով՝ հայկական կողմն իր ելույթում ցանկանում էր հիշատակել 1915 թվականի Ցեղասպանությունը, իսկ թուրքականը՝ ղարաբաղյան հակամարտությունը: Արդյունքում ամփոփիչ ելույթներ չեղան: Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ ԱՄՆ կառավարությունն ամեն ինչ կանի Թուրքիայի ու Հայաստանի միջև ձեռք բերված հաջողությունը ամրապնդելու համար: Ավելի ուշթուրքական կողմի մեղքով արձանագրությունների վավերացումը Թուրքիայի ու Հայաստանի խորհրդարաններում հետաձգվեց: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |