ANCA-ն հայ-ամերիկյան հարաբերություններին նվիրված կլոր սեղան է կազմակերպել

ANCA-ն հայ-ամերիկյան հարաբերություններին նվիրված կլոր սեղան է կազմակերպել

PanARMENIAN.Net - Հայ-ամերիկյան տնտեսական համաժողովին ընդառաջ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայ-ամերիկյան հարաբերություններին նվիրված կլոր սեղան է կազմակերպել:

Բանավեճը տեղի է ունեցել Aramian մամուլի սրահում, կարծիքներ են փոխանակվել ու կառուցողական առաջարկներ են հնչել շահագրգիռ կողմերից, ներառյալ ԱՄՆ հարաբերություններն ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի հետ: Բանավեճին մասնակցել են ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները:

«Մենք ողջունում ենք նման միջոցառման անցկացումը: Քննարկումների ընթացքում լսվել են տարբեր կարծիքներ, փոխզիջում է ձեռք բերվել ազգային ու ժողովրդավարական հարցերի շուրջ: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին և ամեն մեկին առանձին մասնակցության և խնդիրների սեփական տեսլականը ներկայացնելու, ինչպես նաև նրանց գործնական խորհրդների ու առաջարկությունների համար»,-ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ամենախոշոր և ազդեցիկ ամերիկահայ կազմակերպությունն է ԱՄՆ-ում, որն իրականացնում է հասարակական գործունեություն և կապ է պաշտպանում կառավարության հետ: Կազմակերպությունը հայ ժողովրդի շահերի արտահայտողն ու պաշտպանն է ԱՄՆ-նում, կազմակերպությունը ներկայացված է տեղական, տարածաշրջանային և դաշնային մակարդակներով: ANCA-ն հիմնվել է 1918 թվականին Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վահան Քարդաշյանի կողմից, որը եղել է Օսմանյան կայսրության նախկին հյուպատոսը Վաշինգտոնում: Սկզբում կազմակերպությունը կոչվում էր «Հայաստանի անկախությանն աջակցող ամերիկյան կոմիտե»: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, կենտրոնական գրասենյակներ կան նաև Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Կազմակերպությունն ունի շուրջ 50 ներկայացուցիչներ տեղերում և հազարավոր ակտիվիստներ, որոնք համագործակցում են աշխահի տարբեր երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մերձավոր Արևելքում, Կանադայում և Ավստրալիայում գործող ցանցի ներկայացուցիչների հետ: Կազմակերպության նախագահն է Քեն Խաչիկյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---