ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԳԴՀ13 հունվարի 2003 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 14-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Հայ-գերմանական ավելի քան տասնամյա միջպետական հարաբերությունների պատմության մեջ սա Հայաստանի նախագահի առաջին այցն է Գերմանիա: Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարներ, Կենտրոնական բանկի նախագահը, պատգամավորներ, գործարարներ: ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը կկայանա Բելվյու ամրոցում, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում կունենա ԳԴՀ նախագահ Յոհաննես Ռաուի հետ: Այնուհետեւ կկայանա Հայաստանի նախագահի հանդիպումը ԳԴՀ կանցլեր Գերհարդ Շրյոդերի հետ: Նախատեսված են նաեւ հանդիպումներ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Թիրզեի, փոխվարչապետ, արտգործնախարար Յոշկա Ֆիշերի հետ: Բեռլինում Ռ. Քոչարյանը հանդիպում կունենա նաեւ Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար Անգելա Մերկելի հետ: ՀՀ նախագահը կհյուրընկալվի նաեւ Գերմանիայի արդյունաբերողների դաշնային միությունում, որտեղ կայանալիք հանդիպմանը հրավիրված են գերմանական խոշոր արդյունաբերողներ, հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |