Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը մեղադրում է կառավարությանը Հրանտ Դինքի սպանության համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը մեղադրում է կառավարությանը Հրանտ Դինքի սպանության համար

PanARMENIAN.Net - «Հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության համար մեղավորները նոր պաշտոններ ստացան, ոմանք դարձան պատգամավորներ ու նախարարներ: Դա իրոք հարիր չէ XXI դարի Թուրքիային: Մարդուն սպանում են փողոցի մեջտեղում, իշխանությունները տեղյակ են ողջ գործընթացին, գիտեին, որ Դինքին սպանելու են, սակայն միջոցներ չձեռնարկեցին դա կանխելու համար»,-հայտարարել է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Ղլիչդարօղլուն: Ըստ նրա, սպանությունից հետո թուրքական իշխանությունները փորձում են ամբողջ մեղքը բարդել մի քանի մարդու վրա ու փակել գործը:

«Մենք դա չենք ընդունում: Դինքը Թուրքիայի քաղաքացի էր: Հարկավոր է, որպեսզի պետությունը, որը իրավունքների ու ժողովրդավարության պաշտպան է, գտնի մեղավորներին: Եթե դա չի արվում, նշանակում է, պետությունը ևս մեղսակից է ոճրագործությանը: Իշխող կուսակցությունը մեղսակից է սպանությանը»,-հայտարարել է Քեմալ Ղլիչդարօղլուն Taraf թերթին տված հարցազրույցում:

Նա նշել է նաև, որ իշխանությունները հետևողական չեն Դինքի սպանության գործով դատավարությունների անցկացման հարցում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---