Քերին Սարգսյան-Ալիև հանդիպման շեմին հաստատել է՝ ԱՄՆ-ն աջակցում է ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը19 նոյեմբերի 2013 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին և գործակցությանը, ինչպես նաև նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ բանակցային ճանապարհով խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ: Ինչպես ավելի ուշ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր Ջոն Քերին, նա հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իր հերթին թուրք նախարարը հույս է հայտնել, որ հակամարտությունը շուտով կկարգավորվի: Նոյեմբերի 18-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա, որտեղ նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը կհանդիպի նաև Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերին: Պայմանավորվածությունն Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման մասին ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի սկզբին տարածաշրջան այցելության ժամանակ: Նոյեմբերի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդում ելույթ էին ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիկը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը: Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել էին 2013թ. ընթացքում կատարված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Վերահաստատվել էր համանախագահ պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Կարևորվել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերին կայանալիք հանդիպման անցկացումը, ինչը կարող է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին: 2012-ի հունվարին Սոչիում Սարգսյան - Ալիև - Մեդվեդև եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն էին հայտնել արագացնելու համաձայնությունների կնքումը հիմնարար սկզբունքների վերաբերյալ՝ հաշվի առնելով կատարված աշխատանքը։ Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն էին հայտնել շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես հասարակական և գիտական շրջանակում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է |