Օբամա. 2014-ը բեկումնային կլինի

Օբամա. 2014-ը բեկումնային կլինի

PanARMENIAN.Net - Բարաք Օբաման համամիտ չէ այն կարծիքի հետ, որ 2013 թվականը վատագույնն էր իր քաղաքական կարիերայում: Տարվա ամփոփիչ մամլո ասուլիսում նա հիասթափություն է հայտնել առ այն, որ չհաջողվեց Կոնգրեսի հավանությունը ստանալ իմիգրացիայի և զենքի շրջանառության վերահսկման վերաբերյալ իր առաջարկած միջոցների համար, սակայն լավատեսորեն է գնահատել իրավիճակը տնտեսության ոլորտում, գրում է ВВС-ին:

Անցնող տարվա ամենամեծ սխալը ԱՄՆ նախագահը համարել է իր անվան հետ կապվող առողջապահության ոլորտի բարեփոխման անհաջող մեկնարկը: «Քանի որ, ես պատասխանատու եմ ամեն ինչի համար, պետք է խոստովանեմ, որ մենք որոշ չափով ձախողեցինք»,-ասել է նա:

Ըստ հարցումների, Օբաման ավարտում է իր նախագահության հինգերորդ տարին ամենացածր վարկանիշով: Բացի առողջապահության բարեփոխման հետ կապված անհաջողությունից, վարչակազմը քաղաքական ճգնաժամի հետ բախվեց պետպարտքի վերին շեմի բարձրացման ու Էդվարդ Սնոուդենի հետ կապված սկանդալի պատճառով: Ըստ Օբամայի, նա չի կարող ոչ մի որոշակի բան ասել Ռուսաստանում ապաստան ստացած ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի ներման մասին:

Օբաման հայտնել է, որ հունվարին կստանա հանձնաժողովի եզրակացությունը, որը ստեղծվել է Ազգային անվտանգության գործակալության աշխատանքը վերլուծելու համար, և պետք է մտածել, «թե ինչպես վարել գործերն այլ կերպ»: Օբաման նաև խոստովանել է, որ լուրջ տարաձայնություններ կան Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության հետ պետպարտքի վերին շեմի հետ կապված:

Օբաման նշել է տնտեսական ցուցանիշների բարելավումը, հատկապես զբաղվածության աճը, և հույս է հայտնել, որ 2014 թվականը բեկումնային կլինի այդ առումով:

Դեկտեմբերի 11-ին դեմոկրատներն ու հանրապետականները համաձայնեցրին դաշնային բյուջեի նախագիծը երկու տարի ժամկետով: Այս փաստաթուղթը կփոխարինի աշնանն ընդունված բյուջետային ժամանակավոր համաձայնությանը: ԱՄՆ Կոնգրեսում համաձայնեցված բյուջեն կգործի մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը:

Վերջին 17 տարում առաջին անգամ ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցման պատճառը բյուջետային ֆինանսավորման դադարեցումն է նոր ֆինանսական տարում, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի մասին վեճերը Սպիտակ տան ու Կոնգրեսի միջև փակուղի են մտել, հիմնականում երկրում բուժծառայության նոր համակարգի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Դաշնային իշխանությունները մեղադրում են Էդվարդ Սնոուդենին պետական սեփականությունը գողանալու մեջ, պետական անվտանգությանն առնչվող տեղեկատվության ապօրինի հրապարակման ու գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման մեջ: Մեղադրանքներից յուրաքանչյուրը 10 տարվա ազատազրկում է նախատեսում: Սնոուդենն այժմ Ռուսաստանում է գտնվում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---