Դատարանը հետաձգել է Դինքի սպանության մեղսակից Ալի Օզի գործով դատական լսումը

Դատարանը հետաձգել է Դինքի սպանության մեղսակից Ալի Օզի գործով դատական լսումը

PanARMENIAN.Net - «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով, սպանությունը կանխելու անկարողության ու պարտականությունները թերանալու համար մեղադրվող գնդապետ Ալի Օզի գործով դատական կրկնակի լսումը վերսկսվել է դեկտեմբերի 26-ին: Սակայն լսումն անմիջապես հետաձգվեց տեխնիկական պատճառներով, հայտնում է World Bulletin-ը:

Տրաբզոնի ժանդարմերիայի հրամանատար Ալի Օզի դեմ դատավարությունը սկսվել է հետախուզության այն բացահայտումներից հետո, որ սպանության նախապատրաստումը սկսվել էր սպանությունից գրեթե 1 տարի առաջ: Օզը մեղադրվում է այն բանի համար, որ չի հայտնել իշխանություններին նախապատրաստվող հանցագործության մասին և փաստաթղթերը կեղծելու մեջ: Օզի հետ միասին դատում են ևս յոթ ժանդարմների: Ալի Օզը մեղադրվել է երկու անգամ, սակայն երկրորդ դեպքում հայցը մերժվել է, քանի որ չի կարելի երկու անգամ դատել նույն հանցագործության համար: Նոյեմբերի 27-ին դատարանը հրաժարվեց միավորել Դինքի սպանության գործը Տրաբզոնի ժանդարմերիայի որոշ ժանդարմների դեմ դատական գործընթացի հետ:

Առաջին դեպքում Օզն ու ևս 5 զինվորներ դատապարտվեցին 4-6 ամսվա ազատազրկման: Որոշումն ուղարկվեց քննության Գերագույն դատարան, իսկ բողոքարկումն անավարտ մնաց: Դեկտեմբերի 26-ի լսումը հետաձգվել է մինչ Գերագույն դատարանի փորձաքննությունը:

Դինքի գործով դատավարությունը վերսկսվեց սեպտեմբերի 17-ին, երբ այն բողոքարկվեց Դինքի ընտանիքի փաստաբանների կողմից:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանը 19 մարդու մեղավոր ճանաչեց «ահաբեկչական կազմակերպության անդամներ» հոդվածով: Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ անմիջական սպանողը՝ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա կալանքի: Մեղադրյալները դատապարտվել են Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում և իրագործում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---