Նախագահը ստորագրել է 2014-ի պետբյուջեի մասին օրինագիծը

Նախագահը ստորագրել է 2014-ի պետբյուջեի մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծը:

Խորհրդարանն օրինագծին հավանություն էր տվելդեկտեմբերի 12-ին:

Պետբյուջեի եկամուտները Հայաստանում 2014 թվականին նախատեսվում են 1 տրլն 135 մլրդ դրամի սահմանում, ծախսերը կկազմեն 1 տրլն 245 մլրդ դրամ: Բյուջեի պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ կամ ՀՆԱ 2,3 տոկոսը, ընթացիկ բյուջեի պակասուրդը 8,6 տոկոս է:

2014 թվականի պետբյուջեով նախատեսվում է ՀՆԱ 5,2 տոկոս աճ, միջին գնաճը՝ 5,5 տոկոս, 12-ամսյա գնաճը՝ 4,5 տոկոս, ՀՆԱ դեֆյլատոր-ինդեքսը՝ 4,3 տոկոս:

Նախագահի աշխատակազմի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

 Ուշագրավ
Արդեն տևական ժամանակ՝ խոսվում է, թե ՀԷՑ-ը ֆինանսական վատ վիճակում է
«Մենք պետք է մարդկանց բացատրենք, թե այդ գումարները որտեղի՞ց են առաջանում»,- ասել է Սերժ Սարգսյանը
Առաջարկվում է մինչ 2014-ի մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար
Նախարարը նշել է, որ ռուսական կողմից որևէ պաշտոնական ծանուցում առայժմ չկա