«Դարի գործարքը». «ՀայՌուսգազարդն» ամբողջությամբ անցավ «Գազպրոմին», այն կկոչվի «Գազպրոմ Արմենիա»17 հունվարի 2014 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի 20 տոկոսի առքուվաճառքի մասին պայմանագիրը, ելնելով ՌԴ և ՀՀ միջև կնքված միջկառավարական համաձայնագրից: Գործարքի արդյունքում «Գազպրոմն» իր բաժնեմասային մասնակցությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալին հասցրեց 100 տոկոսի: Ձեռնարկությունը կոչվելու է «Գազպրոմ Արմենիա», հայտնում է «Գազպրոմի» մամլո ծառայությունը: «Գործարքը լիովին բխում է Ռուսաստանի ու Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության ոգուց: Տարիներ շարունակ «Գազպրոմը» հաջողությամբ համագործակցում է հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով: Մենք խոշոր նախագծեր ենք իրագործել և մայրուղիների, և էլեկտրաէներգետիկայի ոլորտում: Իսկ ամենակարևորը՝ մենք հասել են 96 տոկոս գազաֆիկացման մակարդակի: Համագործակցության ևս մեկ կարևոր ուղղություն է գազամոտորային վառելիքը: Հայաստանում նույնիսկ ավելի շատ գազալցակայան կա, քան Ռուսաստանում: Եվ այստեղ մենք սովորելու բան ունենք մեր հայ գործընկերներից: «Գազպրոմը» միշտ եղել է ու կմնա Հայաստանի հուսալի գործընկերը»,-ասել է Ալեքսեյ Միլլերը: Նախօրեին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ռուսական «Գազպրոմ» ընկերությանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 20–տոկոսանոց բաժնեմասի վաճառքի մասին պայմանագրի ստորագրմանը։ Արդյունքում «ՀայՌուսգազարդ»–ում «Գազպրոմ»–ի մասնաբաժինը կավելանա` 80 տոկոսից դառնալով 100 տոկոս։ Էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը նշել է, որ պայմանագրի ստորագրումը բխում է 2013-ի դեկտեմբերի 2–ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի ստորագրած համաձայնագրից: 2013-ի դեկտեմբերի 23-ին ԱԺ-ն վավերացրեց ՌԴ և Հայաստանի միջև բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների առաքումների մասին համաձայնությունը, ինչպես նաև գազի գնագոյացման հարցն ու ռուսական կողմին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը փոխանցելու մասին պայմանագիրը: Վլադիմիր Պուտինի Երևան պետայցի շրջանակում հայկական ու ռուսական կողմերը 12 համաձայնագիր էին ստորագրել, այդ թվում՝ Հայաստան ռուսական գազի առաքման գների ձևավորման մասին համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին, միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին, «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ և «ՀայՌուսգազարդի» միջև 2014-2018 թթ. 2,5 մլրդ խմ գազ Հայաստան առաքելու մասին: Ինչպես ավելի ուշ հայտարարել էր Վլադիմիր Պուտինը, ռուսական գազի համար Հայաստանում գինը կկազմի 189 դոլար հազար խմ դիմաց ներկայիս 270 դոլարի փոխարեն: Մի շարք արտոնություններ Հայաստանի համար Ռուսաստանը կներմուծի մինչ ՄՄ-ին անդամակցելը: Մասնավորապես, ռուսական կողմը Հայաստանի համար կվերացնի 30 տոկոս կաղմող մաքսատուրքը նավթի ու նավթամթերքի համար: Փաստաթուղթը չի սահմանափակում Հայաստանին ապագայում մեկ այլ երկրից ավելի մատչելի գնով գազ գնելու հարցում: Ավելին, «Գազպրոմը» հետագայում իրավունք չունի իր ընկերության բաժնետոմսերը վաճառել երրորդ կողմի առանց Հայաստանի կառավարության համաձայնության: Նույնիսկ ՀՀ կառավարության համաձայնության դեպքում, «Գազպրոմը» կարող է վաճառել բաժնետոմսերի միայն 49 տոկոսը, և միայն հարակից ընկերությանը: Ըստ պայմանագրի, «Գազպրոմը» պարտավորվում է այնքան գազ առաքել Հայաստանին, որքան անհրաժեշտ է ներքին պահանջարկը բավարարելու համար, ժամանակին դրա դիմաց վճարելու պայմանով, ինչպես նաև հաշվի առնելով բնական գազի տարանցման հնարավորություններն ու գազամատակարարման օբյեկտների տեխնիկական վիճակը: Իր հերթին, հայկական կողմը պարտավորվում է, որ Ռուսաստանից ներմուծվող գազը դուրս չի գա Հայաստանի սահմաններից: Համաձայնագրի նախագծի համաձայն, Հայաստանի կառավարությունը մի շարք երաշխիքներ է տրամադրում` ներառյալ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի կողմից Հայաստանի սպառողների համար նախատեսված գազի ներկրման, «Գազպրոմ» ԲԲԸ–ի և Հայաստանի Հանրապետության տարածքում դրա դուստր ձեռնարկությունների ներդրումների հետ կապված արտասահման վճարումների անարգել փոխանցման բացառիկ իրավունքը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |