Հայաստանը մասնակցում է Նյու Դելիի զբոսաշրջության ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցում է Նյու Դելիի զբոսաշրջության ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հունվարի 29-31-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացնում է Հայաստանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայանալիք «Satte» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Այն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են մոտ 50 երկրի 600 զբոսաշրջային կազմակերպություն և 7500 առևտրային գործակալ:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ:

Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը Հայաստանի ներկայացվածությունը հնդկական շուկայում խթանելու, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատելու ու ներգնա զբոսաշրջության աճին նպաստելու նպատակ ունի, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հնդկաստանի զբոսաշրջության կազմակերպության ղեկավարության հետ՝ երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները քննարկելու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---