Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը շարունակում է գործակցել VISA-ի հետ

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը շարունակում է գործակցել VISA-ի հետ

PanARMENIAN.Net - 2014-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գործակցությունը VISA միջազգային համակարգի հետ ակտիվ շարունակվելու է: «Սկսած 2002-ից Առէկսիմբանկը թողարկել է մոտ 102 000 VISA միջազգային վճարային քարտ: Միայն 2013-ի ընթացքում թողարկված VISA քարտերի քանակը կազմել է 12 000, բանկի քարտերով այլ բանկերի առևտրային կետերում իրականացված շրջանառության աճը 2012-ի համեմատ կազմել է 25%, իսկ բանկի առևտրային կետերում` 23%: Ակտիվորեն զարգանում է նաև վճարային քարտերի սպասարկման կետերի հատվածը», -հայտարարել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» քարտային բիզնեսում Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկն է: Բանկի հաճախորդները կարող են օգտվել նորագույն տեխնոլոգիաներից և ծառայություններից, այդ թվում` e-bank համակարգի միջոցով բանկային և քարտային հաշիվների հեռակա հասանելություն (հաճախորդների հեռակա սպասարկման համակարգ), բանկոմատների միջոցով կոմունալ վճարումների ընդունում և այլն, «Տելեքարդ» ծառայության տրամադրում, որը հնարավորություն է տալիս SMS-հաղորդագրությունների միջոցով ստանալ տեղեկատվություն քարտով իրականացված գործարքների, քարտային հաշվի մնացորդների, վերջին հինգ գործարքների, քարտի կարգավիճակի փոփոխության, օրական սահմանաչափի հաստատման կամ փոփոխության վերաբերյալ, «քարտից քարտ» փոխանցումներ, որոնք հնարավորություն են տալիս օրվա ցանկացած պահի կատարել արագ դրամական փոխանցումներ Հայաստանի և Ռուսաստանի միջև` ԳՊԲ (ԲԲԸ) և Առէկսիմբանկի բանկոմատների միջոցով, դրամական փոխանցումների վճարում` քարտային հաշվին փոխանցելու միջոցով, «ինտերնետ-էքվայրինգ» ծառայությունը, որը Visa և MasterCard քարտապաններին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից արագ և հեշտությամբ վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց` ցանկացած օնլայն-խանութում:

Առէկսիմբանկը միջազգային VISA, MasterCard և ARCA լոկալ վճարային համակարգերի լիիրավ անդամ է: Բանկը թողարկում է VISA Electron, VISA Classic, VISA Gold, VISA Business, Maestro, MasterCard Standard և MasterCard Gold տիպի քարտեր, ինչպես նաև` ARCA համակարգի երկու տարատեսակ`Сlassic և ARCA-կենսաթոշակային քարտեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---