Կիպրոսի հյուսիսում հայկական եկեղեցի է վերաբացվել![]() 20 մարտի 2014 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի հյուսիսային մասում` Թուրքիայի ակուպացրած տարածքում, վերականգնված հայկական եկեղեցի է բացվել: Մարտի 17-ին վանական համալիրի բացմանը ներկա են եղել կղզու բոլոր համայքների ներկայացուցիչները` հայեր, հրեաներ ու թուրքեր, գրում է Kibris Postasi-ը: Կիպրոսում ԱՄՆ դեսպան Ջոն Կենիգը նշել է, որ վանքի վերականգնողական աշխատանքներին մասնակցել են բոլոր համայնքները: «Պատմական արժեքների պահպանումն այլ ազգերի հանդեպ հարգանքի ամենակարևոր դրսևորումն է»,- ասել է Քենիգը: Սբ Աստվածածնի վանական համալիրը կառուցվել է VIII դարում: Այն գործել է մինչև 1963 թվականը, սակայն Կիպրոսում հակամարտության սկսվելուց ու Թուրքիայի կողմից տարածքի բռնազավթումից հետո հայ բնակչությունը ստիպված էր գնալ Կիպրոսի հունական հատվածը: Վանքը վերականգնվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Վերականգնողական աշխատանքները կատարվել են 2006-2013թթ.: Երկար ժամանակ վանքի վերականգնումը հարցականի տակ էր: 2012-ին ՄԱԿ Զարգացման ծրագիրը և ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարեցին վանքը վերականգնելու համար հայտարարված մրցույթի անօրինական լինելու մասին: Մրցույթը կղզու թուրքական կողմն անցկացրել էր խախտումներով: Այդ մրցույթի համաձայն վերականգնումից հետո վանքը պետք է հանձնվել Թուրքիայի Միջին Արևելքի ինստիտուտին: 1981-ին Կիպրոսը հունական հատվածում հայերն անհատական նվիրատվությունների, Կիպրոսի կառավարության Եկեղեցիների համաշխարհային խորհրդի աջակցությամբ հավաքված գումարի շնորհիվ նոր եկեղեցի են կառուցում: Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, տեղի ունեցավ 1981-ի նոյեմբերի 22-ին: ՄԱԿ տվյալներով Կիպրոսում բնակվում է 3.000 հայ: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |