Սարգսյանն ու Ալիևը Հաագայում զրուցել են, սովորության համաձայն Twitter-ում գրել է Ուորլիքը27 մարտի 2014 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Հաագայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները զրուցել են Հաագայում: Արդյո՞ք նրանք իրականում որոնում են ղարաբաղյան կարգավորման ուղիներ»,- գրել է նա: Հաագայում կայացել է Միջուկային անվտանգության երրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է մոտ 5000 պատվիրակ, այդ թվում նաև աշխարհի 58 երկրի առաջնորդներ: Ավելի վաղ Ուորլիքը նույնպես միկրոբլոգում հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին: «Մենք հանդիպեցինք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախագահների մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ ղարաբաղյան կարգավորման շուրջ: Ժամկետները կհստակեցվեն»,- գրել էր նա: Մարտի 23-ին, աշխատանքային այցով Հաագայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովի, ԱՄՆ ներկայացնող Ջեյմս Ուորլիքի, ֆրանսիացի Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել է իրավիճակը ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում և հետագա քայլերը: Իսկ դրանից առաջ Ուորլիքը գրել էր, որ Նիդերլանդներում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: «Դրական հանդիպում ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Աշխատում ենք միասին, հաստատուն խաղաղությունը հնարավոր է»: Նա ևս մեկ գրառում էր կատարել Twitter-ում. «Ինձ այսօր ուղղեցին՝ դա հակամարտություն է Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև: Մենք խաղաղ գոյակցություն ենք ցանկանում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար»: Համանախագահները փետրվարի 22-ից մարտի 11-ը մի շարք հանդիպումներ էին ունեցել Փարիզում ու Մոսկվայում, այդ թվում ՌԴ պաշտոնատար անձանց հետ: Ըստ դրանց տարածած հաղորդագրության, համանախագահները երկու երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումներում շարունակել են աշխատանքը 2013-ի նոյեմբերին տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ: Նախարարները հաստատել են պատրաստակամությունը լուծելու գոյություն ունեցող հարցերն ու գործընթացն առաջ մղելու: Միջնորդները նաև նշել էին, որ հարկավոր է շարունակել համագործակցությունն ու խաղաղ բանակցությունները բարձր մակարդակով: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են կրկին այցելել տարածաշրջան ապրիլին: Ավելի ուշ Twitter-ի իր միկրոբլոգում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բարձր էր գնահատել Մոսկվայում կայացած բանակցությունները: «ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան կրկին միասին կաշխատեն խաղաղության հասնելու համար»,- գրել էր նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |