Ռումինիայի հայկական եկեղեցին Եվրոպայում հնագույնն է

Ռումինիայի հայկական եկեղեցին Եվրոպայում հնագույնն է

PanARMENIAN.Net - «Դա կարող է կլիշե թվալ, բայց լինել Բոտոշանում, որը գրող Միխայ Էնեսկուի, ջութակահար Ջորջե Էնեսկուի և պատմաբան Նիկոլաե Լորգայի հայրենիքն է, և չայցելել Եվրոպայում ամենահին հայկական եկեղեցին, նշանակում է ժամանակ և գումար կորցնել»,- գրում է ռումինական AgerPres գործակալությունը: Իրոք, Բոտոշանում է գտնվում հայկականՍբ Մարիամ եկեղեցին՝ ամենահինը Եվրոպայում: Այն կառուցվել է 1350 թվականին և տեղակայված է Հայկական փողոցում: Եկեղեցին սկսել է գործել 1354-ին, այնտեղ հավաքված են 18 և 19 դարերի տասնյակ հայերեն գրքեր:

«Սբ Մարիամ եկեղեցին Եվրոպայում հնագույնն է: Օգոստոսի 16-ին նշելու ենք դրա հիմնադրման 664 թվականը, բոլոր այդ տարիներին եկեղեցին գործել է»,- ասել է Ռումինիայի Բոտոշան քաղաքի հայ համայնքի ղեկավար Վիորիկա Պոպան:

Նախորդ դարի 90-ականներին սկսվել է եկեղեցու վերանորոգումը, որն արվել է Ռումինիայի կառավարության, մշակույթի նախարարության և տեղական բյուջեի մասնակցությամբ:

Հայերը հայտնվել են Բոտոշանում 14-րդ դարում, նրանց մեծ մասը Անի մայրաքաղաքից էր: Հայերը հեռացան Անիից 1319 թվականի ավերիչ երկրաշարժից հետո:

Քաղաքի ղեկավարությունը հայ համայնքին է տրամադրել նաև Սբ Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է 1560 թվականին և վերակառուցվել է 1795 թվականին:

Հայերի քանակը Ռումինիայում ըստ 2011 թ. մարդահամարի հասնում է 1361, որից Բուխարեստում բնակվում է 565 մարդ, Կոնստանցայում՝ 230 մարդ: Ըստ Ռումինիայում ՀՀ դեսպանի, Ռումինիայի հայազգի քաղաքացիների քանակը շատ ավելին է: Ըստ Ռումինիայի ու Բուլղարիայի ՀԱԵ թեմի ղեկավարի, հայերի քանակը հասնում է 3500-ի, որից 1700 բնակվում է Բուխարեստում:

Հայ Առաքելական եկեղեցու ռումինական թեմը հնագույնն է Եվրոպայում: Առաջին հայկական եկեղեցին ժամանակակից Ռումինիայի տարածքում կառուցվել է 1350 թվականին, իսկ 1401 թվականի հուլիսի 30-ին, երբ Մոլդովական իշխանության տիրակալն էր Ալեքսանդր Առաջին Բարեպաշտը, փաստաթուղթ ընդունվեց հայ համայնք հիմնելու և Սուչավայի ամբիոնում առաջին Հովհաննես եպիսկոպոսին նշանակելու վերաբերյալ: 1512 թվականին երկու եկեղեցի կառուցվեց՝ Հաճկատարի և Զամկայի: Հաճկատարի եկեղեցու 500-ամյակը նշվեց Ամենայան Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությամբ:

Հայ Առաքելական եկեղեցին Ռումինիայում ունի 19 պահպանված եկեղեցի և 2 վանք, ինչպես նաև մատուռ ու գերեզմանոցներ: 2012 թվականին գերեզմանատները 8-ն էին, բայց կան նաև այլ հայկական գերեզմանոցներ, որոնց իրավունքները համապատասխան քաղաքներում հայ բնակչության բացակայության պատճառով հանձնել են այլոց կամ բացվել են ռումինացիների հուղարկավորությունների համար: Ռումինահայ էր Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---