Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգը Ֆրեզնոյի Ընտանիքի կենտրոնին $200.000 է նվիրաբերել

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգը Ֆրեզնոյի Ընտանիքի կենտրոնին $200.000 է նվիրաբերել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի Ընտանիքի խորհրդատվական կենտրոնը (The Fresno Family Counseling Center) 200 000 դոլար նվիրատվություն է ստացել նախկին ատամնաբույժ Հարրի Մուրադյանից Կենտրոնական հովտում հոգեկան առողջության պահպանման համար, գրում է Fresno Business Journal-ը:

Գումարի մի մասը կհատկացվի Placticas ծրագրի վերականգնման համար, որն ապահովում է հոգեկան առողջությունն ու սնդդամթերքի բաշխումը գյուղական շրջաններում: 75-ամյա դոկտոր Մուրադյանը սատարում է Ֆրեզնոյին 1970 թվականից ի վեր: 2007 թվականին ի հիշտակ ծնողների նա հիմնեց Հարրի և Նվարդ Մուրադյանների հիմնադրամը Խաղողագործության դեպարտամենտում: Ներկայումս կրթաթոշակը կազմում է գրեթե 250 000 դոլար:

Մուրադյանի վերջին նվերը բխում է նամակից, որը հայտնաբերվել էր երեք տարի առաջ: Նամակը գրել էր նրա մայրը, որը տառապում էր դեպրեսիայից Հայոց ցեղասպանության տարիներին դեգերումների հետևանքով, որի ժամանակ նա կորցրել էր հորը: 2013-2014 ուս. տարում Կենտրոնում մոտ 10 հազար հետազոտություն է անցկացվել հաճախորդների համար, որոնցից շատերը չեն կարող իրենց թույլ տալ բուժում մեկ այլ տեղում բարձր արժեքի պատճառով:

Ֆրեզնոյում է կենտրոնացած ԱՄՆ Արևմտյան ափի ամենահայաշատ համայնքներից մեկը: 2015 թվականին Ֆրեզնոյի համալսարանի տարածքում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան, որի հեղինական է ճարտարապետ Փոլ Հալաջյանը: Հուշարձանը կառուցվելու է Երևանի Ծիծեռնակաբերդի նմանությամբ:

2013 թ. ապրիլի 23-ին Ֆրեզնոն դարձավ Կալիֆորնիայի առաջին շրջանը, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Հոգաբարձուների խորհուրդը ընդունեց բանաձև, որի հեղինակն է Խորհրդի ղեկավար Անդրեաս Բորգեսը, որտեղ ասվում է, որ ԼՂՀ-ն պատմական և էթնիկ առումով հայկական տարածաշրջան է, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևով կոչ արվեց Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---