25  18.06.14 - Մեկնարկել է Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) տարեկան ժողովը

Միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորումը EFSE երևանյան ամենամյա հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում է

Միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորումը EFSE երևանյան ամենամյա հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում է

PanARMENIAN.Net - Հարավ-արևելյան Եվրոպայի և Եվրոպական հարևանության քաղաքականության տարածաշրջանի ֆինանսական հատվածի մոտ 200 փորձագետ հավաքվել է Երևանում, որտեղ հունիսի 17-19-ը անցնում է Հարավ-արևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի (EFSE) ամենամյա հանդիպումը: Հանդիպման կարգախոսն է «16 երկիր…և ձեռնարկատիրության զարգացման հնարավորությունները»: 16 մասնակից երկրի փորձագետներն ու ֆինանսական ոլորտի մասնագետները քննարկելու են վերջին տնտեսական զարգացումները, հատկապես միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորման, ռիսկերի կառավարման ու գյուղատնտեսության վարկավորման ոլորտենորում: EFSE-ին՝ միկրոֆինանսավորման խոշորագույն հիմնադրամներից մեկը, նույնպես կներկայացնի 2013 թվականի գործունեության արդյունքները, որը ռեկորդային դարձավ մի շարք ցուցանիշներով: Միկրո և փոքր բիզնեսի վարկավորման նպատակով 71 գործընկեր վարկային կազմակերպությանը (ԳՎԿ) հատկացված վարկերի ընդհանուր ծավալը հասավ 211,3 մլն եվրո նոր նշաձողի: Գումարն օգտագործվել է 121, 422 նոր ենթավարկեր տրամադրելու համար միկրո և փոքր ձեռնարկություններին, ինչպես նաև ցածր եկամուտով ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար: Բացի այդ, նոր ներդրումները թույլ տվեցին կանխիկ կապիտալը հասցնել 962 մլն եվրոյի, որի 66 տոկոսն ապահովեցին մասնավոր ներդրողները:

EFSE-ի զարգացման բաժինը, որը գործում է գործընկեր հաստատություններին տեխնիկական աջակցություն տրամադրող Հիմնադրամի հետ համատեղ միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման որակի բարելավման համար, 2013 թ. նաև զգալի առաջընթացի է հասել 3,7 մլն եվրոյի 65 նախագծերում:Բացի այդ, հետազոտություն կներկայացվի «Աշխատանքը փոքր ձեռնարկությունների հետ. EFSE նպատակային խմբի ֆինանսական կարիքների նոր ընկալում» թեմայով: Հետազոտությունը կատարվել է Հայաստանում, Սերբիայում ու Ռումինիայում որոշելու համար միկրո և փոքր բիզնեսի համար նախատեսված ֆինանսական պրոդուկտների ու ծառայությունների մշակման բացթողումներն՝ առաջարկելով ԳՎԿ-ներին կոնկրետ լուծումներ դրանք շտկելու համար: Բացահայտումներից մեկն այն էր, որ արտադրական և գյուղատնտեսական հատվածները հատուկ մոտեցման և վարկավորման առավել ճկուն պայմանների կարիք ունեն:

«Մենք հաճույքով ընդունեցինք Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի առաջարկը մեր ամենամյա հանդիպումը Երևանում անցկացնելու վերաբերյալ»,-ասաց EFSE-ի տնօրենների խորհրդի նախագահ Մոնիկա Բեկը:-Հայաստանի Կենտրոնական բանկն առաջինն էր, որ օրակարգ մտցրեց տեղական արժույթով վարկավորման հարցը: Այսօրվա դրությամբ դրամով վարկերի տրամադրումը ֆինանսական գործընկեր հաստատություններին թույլ է տալիս նվազեցնել վարկավորման ռիսկերն արտարժույթով միկրո և փոքր բիզնեսի, ինչպես նաև ցածր եկամուտով ընտանիքների համար»:

Հարավ-արևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (EFSE) հիմնվել է KfW-ի (Գերմանիայի զարգացման բանկ) նախաձեռնությամբ և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսական աջակցությամբ: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է տնտեսության և ընդհանուր բարեկեցության զարգացման օժանդակությանը հարավ-արևելյան Եվրոպայի այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Բոսնիան և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Ուկրաինան և Թուրքիան: Հիմնադրամը երկարաժամկետ սուբսիդավորում է տրամադրում տեղի ֆինանսական հաստատություններին միկրո և փոքր ձեռնարկությունների (ՄՓՁ), ինչպես նաև ցածր եկամուտներով մասնավոր տնային տնտեսությունների վարկավորման համար: EFSE-ի ներդրումային գործունեությանը սատարում է EFSE Զարգացման բաժինը (EFSE Development Facility), որը ֆինանսավորում է տեխնիկական զարգացումը, խորհրդատվություններն ու ուսուցումը գործընկեր ֆինանսական կազմակերպությունների շրջանակում, ինչպես նաև շուկայի յուրացմանն ու իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները:

EFSE-ն ներկայացնում է պետական և մասնավոր հատվածների գործակցությունը, ներառյալ մասնավոր ներդրողների, եվրոպական պետությունների կառավարությունների և միջազգային ֆինանսական հաստատությունների միջոցները, ինչպես օրինակ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ), Եվրոպական հանձնաժողովի, Ալբանիայի կառավարության, Հայաստանի Կենտրոնական բանկի (CBA), Ավստրիական Զարգացման բանկի (Oesterreichische Entwicklungsbank, OeEB), Զարգացման ու համագործակցության շվեյցարական գործակալության (SDC), Դանիայի Միջազգային զարգացման գործակալության (Danida), KfW-ի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Հոլանդական Զարգացման գործակալության (FMO), Եվրոպական ներդրումային բանկի (EIB), «Դոյչե բանկի» (Deutsche Bank) և Sal. Oppenheim-ի:

EFSE-ին Լյուքսեմբուրգի Oppenheim Asset Management Services S.à r.l. (Օփենհայմի Ակտիվների կառավարման ծառայություն) մասնավոր կառավարման տակ է, որը հանդես է գալիս որպես հիմնադրամի կարգադրիչ, և Finance in Motion GmbH-ի («Ֆայնանս ին Մոուշն»), Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա, որը հիմնադրամի միջոցների օգտագործման գծով խորհրդատուն է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---