25  18.06.14 - Մեկնարկել է Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) տարեկան ժողովը

EFSE-ն աջակցում է Արարատբանկին միկրո և փոքր բիզնեսի վարկավորման գործում

EFSE-ն աջակցում է Արարատբանկին միկրո և փոքր բիզնեսի վարկավորման գործում

PanARMENIAN.Net - Հարավ-արևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (EFSE) ընդլայնել է գործակցությունն Արարատբանկի հետ, տրամադրելով 12 մլն ԱՄՆ դոլարի փոխառություն, որը նախատեսված է Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկատիրության (ՄՓՁ) վարկավորման համար:

Լինելով EFSE-ի գործընկեր վարկային հաստատություն, Արարատբանկը միշտ աջակցել է Հիմնադրամի թիրախային խմբին՝ միկրո և փոքր ձեռնարկություններին, դրանով իսկ խթանելով երկրի տնտեսական զարգացումը: Նոր փոխառությունը հնարավորություն կտա Բանկին վարկեր տրամադրել մարման ավելի երկար ժամկետով և կաջակցի նրան ՄՓՁ վարկավորման պայմանների բարելավման հարցում:

«Քառամյա համագործակցության ընթացքում Արարատբանկը դրսևորել է իրեն որպես EFSE հուսալի և հաջողակ գործընկեր,-ասաց EFSE-ի տնօրենների խորհրդի նախագահ Մոնիկա Բեկը:-Աջակցելով Բանկին երկարաժամկետ վարկերի տրամադրման հարցում՝ EFSE-ն առաջիկայում ևս կշարունակի միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման իր առաքելությունը»:

«Այս վարկն արդեն չորրորդն է, ինչը վկայում է Արարատբանկի ու Հարավ-արևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի կայուն գործակցության մասին: Մեր նախորդ համաձայնագրերի շրջանակում մենք վարկեր ենք տրամադրել միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման 967 նախագծի համար: EFSE-ի միջոցները թույլ տվեցին մեզ երկարաժամկետ վարկեր առաջարկել մեր հաճախորդներին ընդունելի և շահավետ պայմաններով, ինչպես նաև դիվերսիֆիկացնել մեր վարկային պորտֆելը»,-հավելեց Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Նա նաև ողջունեց EFSE-ի Զարգացման բաժնի արդյունավետ գործունեությունը, որը տեխնիկապես աջակցել է ռիսկերի կառավարման համակարգի, բաժանմունքների կառավարման, ինչպես նաև ներքին աուդիտի համակարգի բարելավմանը:

Հատկացված փոխառությունն օգտագործվելու է 5-ամյա մարման ժամկետով 10-11-տոկոսանոց ենթավարկերի տրամադրման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---