ԱՄՀ-ն Հայաստանին լրացուցիչ $4.9 մլն է տրամադրելու

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ ավարտեց Հայաստանի համար իրականացվող Աղքատության կրճատման ծրագրի երկրորդ ստուգումը: Ինչպես Pan ARMENIAN.Net-ին հաղորդել են ԱՄՀ Հայաստանի ներկայացուցչությունում ստուգման ավարտը, որն իրականացվել է անցնող ժամանակի սկզբունքի հիման վրա, թույլ է տալիս լրացուցիչ 3.28 միլիոն ՓՀԻ (մոտ 4.9 միլիոն ԱՄՆ դոլար) տրամադրել Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի (ԱԿՏԱ) ծրագրի շրջանակներում: Արդյունքում, տվյալ ծրագրով ստացված գումարի ընդհանուր չափը կհասնի մոտ 14.7 միլիոն ԱՄՆ դոլարի:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---