Ամերիաբանկը հանգստի մեկնողներին առաջարկում է անհատական պահատուփերի վարձակալություն` հատուկ պայմաններով

Ամերիաբանկը հանգստի մեկնողներին առաջարկում է անհատական պահատուփերի վարձակալություն` հատուկ պայմաններով

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը, հոգ տանելով իր հաճախորդների ապահով հանգստի և հարմարավետության մասին, ներկայացնում է «Վայելեք Ձեր հանգիստը» ամառային նոր արշավը` անհատական պահատուփերի վարձակալության հատուկ պայմաններով:

Ամերիաբանկի հաճախորդները մինչև օգոստոսի 30-ը նոր պահատուփ ձեռք բերելու դեպքում կօգտվեն արտոնյալ պայմաններով ծառայությունների փաթեթից. ինքնաթիռի տոմսը ներկայացնելու դեպքում պահատուփերի վարձակալման սակագինը յուրաքանչյուր 100կմ տարածության համար կզեղչվի 1%-ի չափով, կտրամադրվի MasterCard Platinum/Visa Platinumկամ MasterCard Gold/Visa Gold, MasterCard Standard/Visa Classic, Cirrus Maestro/Visa Electron, ArCa Classic քարտ (առանց քարտային փաթեթի)` առաջին տարվա սպասարկման համար վճարը զեղչելով յուրաքանչյուր 100 կմ տարածության համար 1%-ի չափով,անվճար կտրամադրվի ինտերնետ-բանկինգ ծառայություն, անվճար կտրամադրվի նաև անձնական բանկային հաշիվների շարժի վերաբերյալ տեղեկանք` դեսպանատուն ներկայացնելու նպատակով:

Ամերիաբանկն առաջարկում է փոքր, միջին, մեծ և շատ մեծ չափերի անհատական պահատուփեր, որոնք տեղակայված են Բանկի «Սայաթ-Նովա» և «Ստեփանակերտ» մասնաճյուղերի հատուկ սարքավորված և հարմարավետ սրահներում:

Ամառային հանգստի մեկնողների համար հատուկ մշակված այս փաթեթը բանկի հաճախորդներին հնարավորություն կտա ապահով մեկնել հանգստի, ինչպես նաև կապահովի հարմարավետ պայմաններ աշխարհի ցանկացած վայրում բանկային հաշիվների կառավարման, քարտով գնումների կատարման և գումարների կանխիկացման համար:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---