8  03.07.14 - Etihad ավիաընկերության Երևանի և Աբու Դաբիի (ԱՄԷ) միջև թռիչքների շնորհանդեսը

Etihad Airways-ը կանոնավոր թռիչքներ է սկսում. Առաջին ինքնաթիռն Աբու Դաբիից վայրէջք է կատարել Երևանում

Etihad Airways-ը կանոնավոր թռիչքներ է սկսում. Առաջին ինքնաթիռն Աբու Դաբիից վայրէջք է կատարել Երևանում

PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ավիափոխադրող՝ Etihad Airways ավիաընկերությունը կանոնավոր թտիչքներ կիրականացնի դեպի Հայաստան: EY298 թռիչքն այսօր՝ հուլիսի 3-ին, վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, որով էլ մեկնարկել է ավիաընկերության նոր` շաբաթական չորս անգամ ծառայություններին Աբու Դբիի և Երևանի միջև:

Աբու Դաբի-Երևան նոր երթուղին սպասարկելու է երկրորդ դասի A320 Էյրբաս օդանավը, որը նախատեսված է 136 ուղևորի, ներառյալ՝ բիզնես-դասի 16 ուղևորի և էկոնոմ-դասի 120 ուղևորի համար:

Etihad Airways-ի վաճառքի գծով ավագ փոխնախագահ Ջեյմս Մյուլերն ասաց, որ նոր թռիչքները նպատակաուղղված են ԱՄԷ-ի և Հայաստանի միջև առկա մեծածավալ և աճող պահանջարկի բավարարմանը, ինչպես նաև՝ աշխարհի տարբեր պետություններում գտնվող այն քաղաքներին, որոնցում շատ են հայերը, հատկապես՝ ԱՄՆ-ին, որտեղ հայկական սփյուռքի ավելի քան 1.5 միլիոն ներկայացուցիչ են բնակվում:

«Ողջունելի է, որ Etihad Airways-ի ուղղությունների ընդլայնվող ցանցն այժմ ընդգրկում է նաև Երևանը. այս փաստով վերահաստատվում է զարգացող շուկաների նկատմամբ մեր կողմից դրևորվող հանձնառու վերաբերմունքը: Էլ ավելի կարևոր է, թերևս, որ ավիաընկերության նոր թռիչքները գործարարության և հանգստի նպատակով ճանապարհորդող անձանց համար կբարելավեն Հայաստանի և Հայաստանից մեկնելիս՝ այլ ուղղությունների հասանելիությունը, Աբու Դաբիում գտնվող մեր բազայի միջոցով նրանց համար լավագույնս կազմակերպելով տարանցիկ փոխադրումները թե′ Պարսից Ծոցի քաղաքներ, թե′ Հյուսիսային Ամերիկայի կարևորագույն քաղաքներ»,- ասաց Մյուլերը:

Etihad Airways-ը ներկայումս ամենօրյա թռիչքներ է իրականացնում դեպի Լոս Անջելոս, Չիկագո և Վաշինգտոն: Օրվա մեջ երկու թռիչք է մեկնում Նյու Յորք: Դեկտեմբերի 3-ից ավիաընկերությունը կսկսի ուղիղ չվերթներ դեպի Դալլաս:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը նշեց. «Հայաստանի Կառավարության որդեգրած Բաց երկնքի քաղաքականության շրջանակում ուրախ ենք, որ Etihad Airways-ը սկսել է չվերթներ Երևան, և վստահ ենք, որ դա կնպաստի Հայաստանի ներգնա զբոսաշրջության զարգացմանը և կխթանի տնտեսական և առևտրային կապերն ԱՄԷ-ի և Հայաստանի միջև: Առևտրաշրջանառությունն ԱՄԷ-ի և Հայաստանի միջև զգալիորեն աճել է վերջին տարիներին, որի շնորհիվ ԱՄԷ-ն դասվել է Հայաստանի արտաքին առևտրի կարևորագույն գործընկերների շարքում և Հայաստանի արտաքին առևտրի խոշորագույն գործընկերը Պարսից Ծոցի տարածաշրջանում»:

«Նոր ծառայությունը հիմնվում է Հայաստանի և ԱՄԷ միջև արդեն իսկ գործող թռիչքների վրա` ապահովելով մուտք դեպի ավիաընկերության Աբու Դաբիի բազա և հնարավորություն ստեղծում զարգգացնելու էլ ավելի ընդգրկուն առևտրային կապեր ՀՀ և աշխարհով մեկ սփռված առանցքային գործարար գործընկերների հետ»,- հավելեց նախարարի տեղակալը:

Etihad Airways-ը ստեղծվել է 2003-ի հուլիսին և 10 տարում փոխադրել 11,5 մլն ուղևոր: Ավիաընկերությունն աշխարհի լավագույն տասնյակում է ըստ Skytrax Best Airline-ի, այն մոտ 40 միջազգային պարգև ունի: 2009-2010-ին Etihad Airways-ը ստացել է ամենահեղինակավոր World Travel Awards մրցանակը՝ ճանաչվելով աշխարհի լավագույն ավիաընկերություն:

Etihad Airways-ի երթուղային ցանցն առաջարկում է թռիչքներ Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա, ինչպես նաև Հարավային և Հյուսիսային Ամերիկա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---